Անհետացել է ինքնաթիռը, որում եղել է 22 մարդ

Անհետացել է ինքնաթիռը, որում եղել է 22 մարդ

Նեպալում անհետացել է ինքնաթիռը, որում եղել է 22 մարդ, հայտնում է Kathmandu Post թերթը։

Նեպալի քաղաքացիական ավիացիայի վարչության հայտարարության համաձայն՝ այն օդ է բարձրացել Պոխարա քաղաքի օդանավակայանից առավոտյան ժամը 9:55-ին, ինքնաթիռի հետ կապը կորել է առավոտյան 10:07-ին:

Ուղղաթիռ է ուղարկվել ինքնաթիռը որոնելու ենթադրյալ կործանման վայրում, սակայն գործողությունը դադարեցվել է եղանակային վատ պայմանների պատճառով։

Ուղևորների թվում է եղել 16 նեպալցի, չորս հնդիկ, երկու գերմանացի։