Անհետացել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի շիրիմին հարազատների կողմից դրված ծաղիկները. հայրն ահազանգում է

Անհետացել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի շիրիմին հարազատների կողմից դրված ծաղիկները. հայրն ահազանգում է

Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակված հերոս Ալբերտ Հովհաննիսյանը հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ անհետացել են որդու շիրիմին դրված ծաղիկները:

«Բազմիցս բարձրաձայնել եմ, որ բոլորիս սրբավայր Եռաբլուրում կատարվում են տարբեր տեսակի գողություններ, և այսօր հերթը հասավ նաև իմ և բոլորի որդին դարձած Ալբերտ Հովհաննիսյանի շիրիմին:

Ժամեր առաջ Ալբերտի պապիկը ծաղիկներ է խոնարհել Ալբերտի շիրիմին, այնուհետև այցելել եմ ես և տեսել, որ ծաղիկները չկան։

Ուստի բոլոր սրբապիղծ, անհայրենիք շներին զգուշացնում եմ՝ հաջորդ անգամ կրկնվելու դեպքում խիստ պատժվելու եք, քանի որ այսուհետ լինելու է ուժեղացվաժ և խստացված ծառայություն՝ իմ ընկերների և սրտացավ մարդկանց կաղմից»,- գրել է Արտակ Հովհաննիսյանը: