Անհատական ջանք ներդրողը գիտակցում է, որ ինքը հաղթել է քուչային. Փաշինյան (Տեսանյութ)

Անհատական ջանք ներդրողը գիտակցում է, որ ինքը հաղթել է քուչային։ Մեր հիմնական նպատակը անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերումն է ՀՀ զարգացման գործում, որովհետեւ մենք համոզված ենք, որ ՀՀ քաղաքացիների անհատական ջանքն է այն շրջադարձային կետը, շրջադարձային երեւույթը, որ Հայաստանը պետք է բարձրացնի տնտեսապես, քաղաքականապես եւ բոլոր առումներով այլ մակարդակի:

Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, Տավուշի մարզում «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, անհատական ջանք ասելով նկատի են ունենում, օրինակ «Ապագա ռեզորթ»-ի հիմնադիր Արտակ Չիբուխչյանին, ով մի օր որոշում է, որ ՌԴ-ից պետք է գա Հայաստան եւ իր հայրենի լքված Ենոքավան գյուղի տարածքում ստեղծի մի իրականություն, որը պետք է փոխի եւ Ենոքավանի կյանքը եւ Հայաստանի կյանքը եւ իմիջն ընդհանուր առմամբ: