«Անհայտ կորածների թիվը 1064 է». Սերժ Սարգսյանը տվյալներ հրապարակեց (Տեսանյութ)

«Անհայտ կորածների թիվը 1064 է». Սերժ Սարգսյանը տվյալներ հրապարակեց (Տեսանյութ)

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ ինֆորմացիա չունի, թե 44-օրյա պատերազմի ժամանակ, հայկական կողմը քանի զոհ և գերեվարված ունի։

«8 ամիս է անցել ռազմական գործողությունների ավարտից, իսկ մենք տեղյակ չենք այդ թվերի մասին։ Սրանից ավելի խայտառակ վիճակ չի կարող լինել, դա մեծ հանցագործություն է ոչ միայն նրանց հանդեպ, ովքեր զոհվել են, անհայտ կորել են, գերության մեջ են, այլև ընդհանրապես, բոլոր ուսադիրավոր մարդկանց նկատմամբ։

Բայց ամբողջ խնդիրն այն է , որ վերջնական չիմանալուց բացի, սրանք ամեն ինչ կեղծում են։

Հիշում եք՝ Առողջապահության նախարարությունը մի թիվ էր ասում զոհվածների մասին, վարչապետ կոչեցյալը երկրորդ թիվն էր ասում, և հետո փորձում էին դզել-փչել»,- ասաց նախագահը։

Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե իր հեռախոսում կա փաստաթուղթ, որը վկայում է այս իշխանությունների «շանտղության» մասին։

«Զինվորների ապահովագրության հիմնադրամն ապրիլին, Կառավարությանը զեկուցել է, որ անհայտ կորածների թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը, ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես»,– ասաց Սերժ Սարգսյանը։

Տեսանյութը ստորև