Մամուլ

Անհայտ անձինք տակնուվրա են արել նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր

Երեկ՝ հունվարի 11-ին, սրբապղծության ու գողության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ անձը կամ անձինք կեսօրին մտել են Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ստահակը կամ ստահակները տակնուվրա են արել տունը, հափշտակել ոսկյա զարդեր, գումար ու անգամ գողացել են հերոսի տան անկյունում եղած իրերը։

Աղբյուրի տեղեկություններով տունը պատկանում է 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություն կատարած հակառակորդին Ջերմուկի դիրքերում հետ մղելու ժամանակ նահատակված, հերոսաբար զոհված 54-ամյա Արմեն Գասպարյանին։

armen gasparyan

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հերոսի հարազատները ասում էին․ «Մարդ ինչ աստիճանի տականք լինի, որ համարձակվի գողություն անի այն տեղից, որը հերոսի տուն է, ով իր կյանքը նահատակվել է հանուն Հայաստանի։

Այնքան ստոր լինի մարդ, որ նույնիսկ մտնի տուն ու պղծի նաև հերոսի անկյունը, այնտեղից տանելով հերոսի անձնական իրերը։ Տանը մարդ չի եղել։ Տղան մասնակցելիս է եղել բանակի քեֆի։ Էս գողության բացահայտումը ոստիկանների ու քննիչների պատվի հարցն է։ Պետք է գտնվի էդ սրիկան, որպեսզի հանրությունն իմանան իր մեջի տականքին»։

Կիսվեք էջում