Անկախության տոնը կազմակերպելու է կառավարության սիրեցյալ «Դոմինո Փրոդաքշն» ընկերությունը՝ ահռելի գումարով

Անկախության տոնը կազմակերպելու է կառավարության սիրեցյալ «Դոմինո Փրոդաքշն» ընկերությունը՝ ահռելի գումարով

Hraparak.am-ը գրում է․Հոկտեմբերին «Էրեբունի-Երեւան» ավանդական տոնակատարությունները չենք նշելու, որովհետեւ ազգը սիրտ չունի, բայց Անկախության տոն՝ սեպտեմբերի 21, ունենալու ենք։ Վարչապետը որոշել է, որ տոն պետք է։

Նա երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային եւ գունագեղ տոնակատարություն, որն «առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության եւ Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։ Ահա այսպես, անկախության հերը գունագեղ ձեւով անիծելուց հետո գունագեղ ձեւով դրա տոնն ենք նշում։

Դե, իսկ «մասշտաբայինն» առաջին հերթին վերաբերում է ոչ թե նահատակներին հիշելու եղանակին, այլ՝ ծախսերին։ Որքա՞ն գումար է հատկացվելու սեպտեմբերի 21-ի միջոցառումների համար, ո՞ր կազմակերպությունն է կազմակերպելու տոնը։

«Հրապարակի» տեղեկություններով, անկախության տոնը նշելու համար բյուջեից հատկացվելու է 1 մլրդ դրամ՝ 2 մլն դոլար։ Որպեսզի պատկերացնենք, թե դա ինչ թիվ է, համեմատենք նախկին տարիների ծախսերի հետ․ 2018 թվականին անկախության 27-ամյակը նշելու համար ՀՀ պետբյուջեից ծախսվել է 84 մլն 775 հազար դրամ: Այն օգտագործվել է բեմերի, երաժշտական տեխնիկայի տեղադրման եւ սպասարկման համար:

Մոտավորապես նույնչափ գումար՝ 100 մլն դրամ էր հատկացվել անկախության հռչակման 25-րդ եւ 26-րդ տարեդարձների տոնական միջոցառումների համար։

Տարբերությունն ահռելի է։ Իսկ այդ տարիներին Հայաստանն անհամեմատ ավելի բարեկեցիկ երկիր էր, Արցախը մերն էր, տարբեր վարակներից չէինք մահանում, չունեինք օր-օրի աճող գներ եւ այլն։ 2 մլն դոլարը ծախսելու համար մրցույթ չի հայտարարվելու։

Գնումը կառավարությունը ձեւակերպել է որպես հրատապ եւ իրականացնում է մեկ անձից, այսինքն՝ առանց մրցույթի։ Այդ մեկ անձը կառավարության սիրեցյալ ընկերությունն է՝ «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ն, որը Նիկոլ Փաշինյանի օրոք մեծ պատվերներ է ստանում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում