Անի Զախարյանը ստորագրահավաք է անում կառավարության դիմաց, վարչապետ նշանակվելու համար

«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը ստորագրահավաք է իրականացնում վարչապետ նշանակվելու համար։ Նա փոքր սեղան է դրել կառավարության շենքի առջև և տեղադրել համապատասխան պաստառներ։

Անի Զախարյանը պատրաստվում է ստորգրահավաքի միջոցով քաղաքական մշակույթ փոխել և հայտ ներկայացնել՝ վարչապետ նշանակվելու համար։ Նա պատրաստվում է հավաքել 1 միլիոն ստորագրություն, որն էլ, ըստ նրա՝ պայմաններ կստեղծի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի համար։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Անի Զախարյանը ուղիղ եթերով հանդես էր եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով իր ապագա ծրագրերը և կոչ անելով ՀՀ քաղաքացիներին՝ մասնակցել ստորագրահավաքին։