Անգամ Ռաիսա Գորբաչովան այսքան շատ չէր նշմարվում իր թուլակամ ամուսնու կողքին. Կոնստանտին Տեր-Նակալյան

Եկեք մի քիչ էլ խոսենք Աննա Հակոբյանից, ով բավականին հնչեղ հայտարարություններ է արել,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Կոնստանտին Տեր-Նակալյանը.

Անդրադառնամ դրանցից երկուսին։

Հայտարարություններից մեկը պետական նշանակության առումով թեև զիջում է մյուսին, բայց իմիջային տեսանկյունից ամբողջացնում է պետական հեղարջման արդյունքում ձևավորված նոր իշխանական էլիտայի դեմքը։ Աննա Հակոբյանը, ըստ էության, հայտարարեց, որ իր մամլո խոսնակը ստում էր օրեր առաջ, երբ փորձում էր ցրել Հակոբյանի՝ Դավոս մեկնելու մասին լուրերը, բայց որ առավել կարևոր է, մենք անձամբ Աննա Հակոբյանից իմացանք, որ ինքը Դավոս գնացել էր վոյաժներ անելու։

Նրա խոսքերով՝ կազմկերպիչների կողմից հրավերք է ունեցել ուղղեկցելու Փաշինյանին Դավոսի ֆորումում, բայց «ինչ-ինչ անձնական պատճառներով» չի մասնակցել։ Փաստորեն՝ ֆորումից «թռել է»։ «Ինչ-ինչ անձնական պատճառներն էլ», դատելով այլ արտասահմանյան վոյաժներից գոյացող օդից կախված խոսակցությունների՝ Աննա Հակոբյանի անհուն սերն է առ շոփինք։

Սակայն, ինչպես նշեցի, սա էական նշանակություն ունեցող թեմա է՝ ի դեմս Աննա Հակոբյանի, նոր իշխանական էլիտայի վարքուբարքի մասին պատկերացում կազմելու հարցում, բայց պակաս էական նշանակություն ունեցող թեմա է՝ պետական նշանակության տեսանկյունից։

Անհամեմատ ավելի կարևոր եմ համարում այն, որ Աննա Հակոբյանը հայտարարեց, որ առժամանակ կասեցվում է կապիտուլայնտական այն արշավը, որը իրենք խաղաղասիրական էին կոչում։ Ճիշտ է, Հակոբյանը ասել է, որ արշավը շատ սիրվեց ու շատ դրական արձագանք գտավ, բայց առնվազն տարօրինակ է այդ դեպքում, թե ինչու են կասեցնում այդքան սիրված ու այդքան դրական արձագանք առաջացնող նախաձեռնությունը։

Կարելի է ենթադրել, որ իրականում այդ մառազմին ստոպ տվեցին ճիշտ հակառակ պատճառով․ հայության մոտ այն, մեղմ ասած, տարակուսանք ու նեգատիվ էր առաջացնում, որը արտահայտվում էր այդ թվում նաև ֆեյսբուքյան դիսլայքերի տեսքով, իսկ մենք արդեն հասկացել ենք, որ Նիկոլն ու թրաշամանուկները ոչնչից այդքան չեն սարսափում, որքան դիսլայքերից։

Մյուս կողմից, պետք է հաշվի առնել Ադրբեջանի հետ բանակցություններում Նիկոլի որդեգրած կուրսի փոփոխությունը, որի պարագայում այդ միակողմանի խաղաղարարությունը այդքան էլ չէր դիտվում։ Ամեն դեպքում, պետք է էլի գոհ լինենք, որ էդ մառազմատիկ պացիֆիզմը գոնե ժամանակավորապես ջաններիս չեն կապելու, այն էլ՝ Աննա Հակոբյանի մակարդակով։

Ամփոփելով՝ կառուցողական խորհուրդ Նիկոլ Փաշինայնին։ Աննա Հակոբյանը չափազանց շատացել է, ես կասեի՝ անտանելի շատացել է, և դա գնալով նյարդայնացնում է մարդկանց ու էապես հարվածում է Նիկոլ Փաշինյանի ռեյթինգին։ Անգամ Ռաիսա Գարբաչովան այսքան շատ չէր նշմարվում իր թուլակամ ամուսնու կողքին, որքան դա անում է Աննա Հակոբյանը։ Քչացրեք դոզան։ Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել․

Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին․
Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին կինն ու գինին․․․

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...