«Անասունները կարող են ասել, չէ՞` ի՞նչ են պայմանավորվել, որ մարդիկ կաթվածահար չլինեն». Սերգեյ Դանիելյան

«Անասունները կարող են ասել, չէ՞` ի՞նչ են պայմանավորվել, որ մարդիկ կաթվածահար չլինեն». Սերգեյ Դանիելյան

Դերասան, քաղաքական սատիրիկ Սերգեյ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ անդրադարձ է կատարել նաև Շուռնուխում կատարվածին:

«Տեսնում ենք, որ Սյունիքում որոշ գյուղեր դատարկվում են, այս պահին Շուռնուխն է դատարկվում: Մի բան չեմ հասկանում` էս անասունները գոնե կարող են ասել չէ՞` ո՞ր գյուղն ա, ի՞նչն ա, ի՞նչ են պայմանավորվել, ինչ քարտեզ ա, որ մարդիկ ամեն անգամ կաթվածահար չլինեն, բայց ումից ենք ինչ խնդրում:

Պարզից էլ պարզ է, որ բացի ստորագրությունից, կան ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ, որի մասին տեղյակ չենք»:

Տեսանյութը ստորև