Այ սուտասան, էս չեղած կռվի «հերոսներովդ» ե՞րբ եք դադարելու սուտ-հերոսական ստերից, հենց բերանդ բացում ես, սուտ ես ասում

Այ սուտասան, էս չեղած կռվի «հերոսներովդ» ե՞րբ եք դադարելու սուտ-հերոսական ստերից։ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««…Ռոբերտ Քոչարյանը Լաչինի կողմից էր՝ զուտ զինվորի կարգավիճակով, ավտոմատը ձեռքին…»,- ասում-ստում է նախկին մեծ կոմբինատոր Սերժ Սարգսյանն ու շարունակում. «…Ընդհանուր պատասխանատուն ես էի…»:

Այ սուտասան: Լաչինի կողմից մենք էինք՝ Մերգելյանի հատուկ ջոկատը, աֆղանցիները, բյուրեղավանցիները, Սեֆիլյանի դաշնակցական ջոկատն ու ղարաբաղցիների մի գումարտակ:

Բա մի հատ ասա, որ վոինը նաև վոլկ ադինոչկա է եղել ու կռվել է մենակով ու ոչ մեկը չի տեսել իրեն: Ավտոմատն էլ ձեռքին… Թե՞ մեկ անգամ, օպերացիայից օրեր առաջ, ինձ հանդիպելու համար Չանախչի- Ավետարանոց գալն արդեն քո ու իր համար արդեն կռվին մասնակցել է:

Էս չեղած կռվի «հերոսներովդ» ե՞րբ եք դադարելու սուտ-հերոսական ստերից:

Հ.Գ. Չէիր խոսել, էլի չխոսեիր: Հենց բերանդ բացում ես, անպայման սուտ ես ասում: Թե՞ ստախոսում ես, որ Նիկոլը շարունակի քո համեմատ սուրբ երևալ»: