«Այ սա է սաբոտաժը, մի օր պիտի բռնվեին». խոշոր բեռնատարով աղբը միտումնավոր թափել են Կենտրոնում. Տեսանյութ

«Այ սա է սաբոտաժը, մի օր պիտի բռնվեին»։ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աղբահանության բաժնի պետ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մեկնաբանելով.

«Արշակունյաց պողոտայում՝ դեպի «Ձյունիկ» սառնարան տանող ճանապարհին, խոշոր բեռնատարով աղբեն բերել ու միտումնավոր կերպով նետել փողոց:

Առավոտ պիտի նկարները տարածեին, ու ասեին՝ աղբը, աղբը: Այ սա է սաբոտաժը, մի օր պիտի բռնվեին»: