Մամուլ

Այրվում է տրակտոր Հայանիստ գյուղի Էջմիածին փողոցում

Ապրիլի 17-ին, ժամը 13:24-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղի Էջմիածին փողոցում այրվում է տրակտոր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հայանիստ գյուղի լուծարված «Մասիս-2» ՓԲԸ-ի տարածքում այրվում է չշահագործվող T-85 մակնիշի էքսկավատորի դիմային հատվածը և երկու անվադողերը (մեկը՝ամբողջությամբ, մյուսը` մասնակի):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:45-ին, մարվել՝ 14:01-ին:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)

Կիսվել էջում