Մամուլ

Այրում քաղաքն ամբողջովին անցել է ջրի տակ

Այրում քաղաքն ամբողջովին անցել է ջրի տակ

Այսօր՝ մայիսի 26-ին, Հանրապետությունում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Դեբեդ գետը ողողել է նաև Այրում քաղաքի կայարանամերձ հատվածը։

Ինչպես տեղից հայտնում է Shamshyan.com-ը, գետը դուրս գալով իր ափերից ողողել է տասնյակ բնակելի տներ, այգիներ, ասֆալտի գործարան, մաքսային պահեստ և այլն։

Գետի վարարման հետևանքով տեղում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Նոյեմբերյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները տարհանել են հեղեղված տների բնակիչներին, ովքեր բարձրացել էին տանիք և պատսպարվել գիշերը ժամը 03։00-ից։

Քանի որ այդտեղով է անցնում նաև Հայաստան-Վրաստան երկաթգիծը, իսկ այն վնասվել է, փրկարարները գնացքի ուղևորներին, ովքեր հիմնականում այլազգիներ են օգնել են դուրս գալ անվտանգ վայր։

Կիսվել էջում