Այս տոնածառից էլ ենք հոգնած լինելու հաջորդ տարի, որովհետև այն մեկ անգամ արդեն տեսած ենք լինելու․ Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որպեսզի տարբեր քննարկումներում նույն բանը չկրկնեմ, պատասխանեմ մի տեղ ու մեկ անգամ.

1. Տոնածառը ամեն տարի 20-30 օրվա համար է, ու, իրոք, տեղին է քննարկել՝ դրա համար 71 միլիոն դրամը ամենաիմաստավորված ծախսն է, թե ոչ:

2. Իմ կարծիքով՝ ոչ. եթե հարցը աչք հոգնացնելն է, ապա այս տոնածառից էլ ենք հոգնած լինելու հաջորդ տարի, այն մյուս տարի, որովհետև այն մեկ անգամ արդեն տեսած ենք լինելու:

3. Դեռ ոնց որ թե չենք գիտակցում, որ Հայաստանը շարունակում է մարդաթափվել. այս տարի Տավուշի ու Լոռու մարզերում մահերը գերազանցել են ծնունդներին: Դեռ չենք հասկանում, որ տարիներ անց ժողովրդագրական աղետը ձնագնդիկի էֆեկտ է ունենալու, ու դրա կանգնացնելը շատ ավելի թանկ ծախս է ենթադրելու, քան 71 միլիոնը: Զվաթնոց օդաբավակայանից ու Բագրատաշեն-Բավրա անցակետերից ավելի լավ է հեռացող մի քանի տասնյակ ընտանիքների ետ պահենք, որ Հայաստանում մնան: Ավելի լավ չէ՞:

4. Կասեք՝ դա Երևանի բյուջեն է, հո մարզերի վրա չի ծախսվելու: Էդ դեպքում էդ Հայաստանի համաչափ զարգացման քաղաքականության մասին խոսելն ինչ թիթիզություն է?

5. Լևոն Բարսեղյանը լավ առաջարկ էր արել. Հայաստանի քաղաքաների տոնածառները փոխանակել: Աչքներդ հոգնել է, այս տարի էլ թող Գյումրիում Երևանի տոնածառը դնեն, Երևանում՝ Գյումրիինը: 

6. Երևանում հազար ու մի կենսական հարց կա, որոնք մարդկանց ամենօրյա հարմարավետությանը, կենցաղին է վերաբերում: Եթե կարծում եք, որ օրինակ, բնակֆոնդի վթարայնության գնահատումը, շենքերի ամրացոմը ավելի քիչ կարևոր է քաղաքի համար, քան պայծառ տոնածառ տեսած մեր մանուկների ուրախ աչուկները, սխալվում եք: Երկարաշա՞րժ, անվտանգություն, տեխնոլոգիական աղետներ… Չէ, չենք լսել…. վերելակային տնտեսության, քաղաքում ավտոկայանատեղիների /ոչ ամենևին փողցների երկայքնով/ մասին չասեմ /Ականջդ կանչեմ Յորք/ ու մյուս բաների մասին չասեմ…

7. Տասնամյակներով Հայաստանի ու Երևանի իշխանությունները հիմնականում խուսափել են քաղաքի ֆունդամենտալ խնդիրներ լուծելուց. դեհ, կոսմետիկան, ֆասադները, շլացնող լույսերը ավելի տեսանելի են եղել, ավելի մեծ գովազդ են եղել իշխանությունների համար, քան լայն գովազդի առարկա չհանդիսացող որևէ բան: Դա ճանապրհային ենթակառուցվածքներն են /այստեղ գոնե ինչ-որ բան արել են, որ գոնե իրենց ավտոներն ու ավտոշարասյուները հանգիստ երթևեկեն, բնակֆոնդն է, տրանսպորտն է և այլն/:

Ես պատկերացնում եմ, որ իշխանությունն այլևս հարկադված է այդպիսի ծանր խնդիրներ դնել իր օրակարգում ու սկսել աստիճանաբար լուծել: Ոչ մեկս միամիտ չեն, որ մտածենք, թե դրանք բոլոր 4 տարում լուծվելու են: Բայց երբ տեսնում ես, որ խնդիրը օրակարգում է, ապա հույս ու հավատ ես ստանում, որ միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով դա լուծվելու է: 

8. Թանկանոց տոնածառը նման է վարկով նոր տարի անելու հոգեբանությանը: Ես, իմ ընտանիքում, օրինակ, երբեք դա չեն արել ու չեն անի. կնշենք այնքան, որքան ունենք, ոչ թե մյուսներից չտարբերվելու համար վարկ կվերցնենք, ու հետո ճռռալով հետ կտանք… Հիմա քաղաքի խնդիրներն են. ինձ ծանոթ հոգեբանության ու տրամաբանության շրջանակներում ես կանեմ այն, ինչը առաջնահերթ է:

9. 21-րդ դարն է, հազար ու մի լուծում կա օրիգինալ Նոր տարի անելու ու ոչ միայն Հայաստանին, այլ աշխարհին հիացնելու ու զարմացնելու համար: Մի քիչ կրեատիվ է պետք լինել»: