Այս տղամարդը հետապնդում է դեռահաս աղջիկներին․ Ծնողներ ուշադիր եղեք

Հայ օգտատերերից մեկը իր էջում մի տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է հասուն տղամարդը հետապնդում 2 դեռահաս աղջիկների։ Ըստ տեղեկությունների, այս մարդը նման վարք առաջին անգամը չէ, որ դրսևորում է։

Այդ միջադեպը նկարահանվել է խանութում առկա անվտանգության տեսախցիկների միջոցով, որտեղ աղջիկները պատսպարվելու համար մտել են։

Համառ տղամարդը առանց քաշվելու և ամաչելու իր լկտի պահվածքը չթաքցրեց նույնիսկ խանությում և աշխատակցի ներկայությամբ շարունակում էր քաշքշել աղջիկներին։

Օգտատերը տեսանյութին կից կատարել է գրառում՝ զգուշացնելով դեռահաս աղջիկների ծնողներին, հնարավորինս ուշադիր և զգոն լինել։

«Տականքը որը հետապնդում է երիտասրդ աղջիկներին Աջափնյակում՝ մասնավորապես 15 և 17 թաղամասերում: Դեռահաս աղջիկների ծնողներ ուշադիր եղեք…»։