«Այս տեսահոլովակը նվիրել ենք Գյումրիին»․ Սիրուշոն՝ «Summer love. vuy aman» ստեղծագործութան մասին

«Այս տեսահոլովակը նվիրել ենք Գյումրիին» ,-այս մասին իր հետևորդներին հայտեց երգչուհի Սիրուշոն։

Երգչուհին իր «Summer love. vuy aman» երգն ու դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակում ներկայացրել է Գյումրին, իր ողջ շքեղությամբ։

«Ուզում ենք, որ աշխարհը իմանա մեր մշակույթով հարուստ քաղաքով և ոգեշնչող ճարտարապետությամբ։ Գունավոր ու ջերմ Գյումրի, շնորհակալ ենք մեզ գրկաբաց ընդունելու համար» ,-ասել է Սիրուշոն։