Այս տարի լրանում է իմ ամուսնության 10 տարին․ չեմ դադարում հիանալ ու հպարտանալ նրա ազնվությամբ ու խելացիությամբ․ Սիրուշո

«Պատահական չէ, որ հենց հիմա եմ ներկայացնում հարսանեկան հավաքածուն: Այս տարի լրանում է իմ ամուսնության 10 տարին: Մի մարդու հետ, ով արդեն երկար տարիներ լավագույն ընկերս է, ում ազնվությամբ ու խելացիությամբ չեմ դադարում հիանալ ու հպարտանալ»:

Այս մասին Ինստագրամյան իր էջում գրել է երգչուհի Սիրուշոն՝ տեղադրելով, իր «Պռեգոմեշ» արծաթյա զարդերի համար կատարած հարսանեկան զգեստով ֆոտոշարքից մի քանի լուսանկար ևս։

Լուսանկարի մեկնաբանություններ բաժնում դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրել է․ «Գեղեցիկ, կիրթ ու հավերժ աղջնակ մեր Սիրուշո։ Երջանիկ լինես միշտ՝ ընտանիքիդ ու սիրուդ հետ միասին։ Ճաշակդ էլ՝ հարատև»։