Այս տարի առնվազն կես միլիարդ դոլար պետք է վերադարձվի հայտնի կոռուպցիոներներից․ Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է «2018թ. դեկտեմբերի 3-ին Արարատ քաղաքում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա 5 տարիներին հավելյալ 2.5 միլիարդ դոլլար է ծախսվելու ՀՀ Զինված ուժերի համար, և այդ գումարն, ըստ վարչապետի, պետք է վճարեն հանրությանը հայտնի կոռուպցիոներները: 

Հայաստանի վարչապետը նույն միտքը տառացիորեն վերահաստատեց նաև ընտրություններից հետո՝ 2018թ. դեկտեմբերի 13-ին հրավիրված կառավարության առաջին նիստում:

Հատկանշական է այն հանգամանքը, որ խոսքը գնում է ոչ թե պետական բյուջեով ամեն տարի զինված ուժերին նախատեսվող, այլ ՀԱՎԵԼՅԱԼ գումարի մասին:

Ի՛նչ խոսք, սա նշանակալի ներդրում կլինի զինված ուժերի համար և որակապես ու արմատապես կփոխի մեր բանակի ներկայիս դեմքն ու հնարավորությունը:

Ավելի՛ն, այդպիսի ներդրման պայմաններում որևէ կասկած չկա, որ տարածաշրջանում ամբողջությամբ կփոխվի ռազմաքաղաքական հավասարակշռվածությունն հօգուտ մեր երկրի:

Այս գործընթացը ենթադրում է տարեկան կես միլիարդ դոլլարի ներդրում, ինչն ավելի մեծ գումար է, քան պետական բյուջեով ամեն տարի բանակին տրամադրվող գումարն ամբողջությամբ:

Այս տրամաբանության լույսի ներքո պետք է ենթադրել, որ այս տարի առնվազն կես միլիարդ դոլլար պետք է վերադարձվի մեզ հայտնի կոռուպցիոներներից, որ ուղղվի բանակի վերազինմանը…
Կարծում եմ, որ ընթացիկ տարին ամփոփելիս հնարավորություն կունենանք արձանագրելու, թե այս ուղղությամբ ինչ ենք արել և ուր ենք հասել…

Հ.Գ. ՀՀ սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Իմ պատկերացրած իրավական պետությունը նաև այն է, որ որևէ կոռուպցիոներ ոչ միայն պետք է վերադարձնի կոռուպցիոն մեխանիզմներով պետությունից ու հասարակությունից թալանածը, այլև խստագույնս պատասխանատվության ենթարկվի դրա համար»:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
  • 1
    Share
Loading...
Загрузка...