Այս ջրի տակով անցնելը բարձրացնում է տրամադրությունը և ուժ է տալիս. Փաշինյանը՝ նորաբաց այգու մասին

«Այս ջրի տակով անցնելը բարձրացնում է տրամադրությունը և ուժ է տալիս. անպայման փորձեք:

Երևանում այսօր բացվեց Երևանի 2800-ամյակին նվիրված այգին: Տեղը՝ Մյասնիկյանի արձանի ետնամասում, Շահումյանի արձանի դիմաց»:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նաև հրապարակելով այգու գեղեցիկ լուսանկարներից մեկը։

Հիշեցնենք՝ Երևանի 2800-ամյակի այգու հանդիսավոր բացումը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 10-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մասնակցել է այգու բացման արարողությանը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, Երևանի քաղաքապետը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ քաղաքացիներ:

րևանի 2800-ամյակի այգի