Այս պահին արձանագրվել է կորոնավիրուսով վարակված 110 դեպք

Այս պահին արձանագրվել է կորոնավիրուսով վարակված 110 դեպք

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

Մարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 8 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 110 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 94 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ: