«Այս անգամ հարսի շքեղ զգեստ հագա». Արամեի և Աննայի երկրորդ հարսանիքն ու երգչի` կնոջը նվիրված տեսահոլովակը

Վաղը՝ ապրիլի 7-ին, երգիչ Արամեն կներկայացնի  նոր՝ «Ты лучшая» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է: «Ты лучшая» երգն ու տեսահոլովակն Արամեն նվիրել է կնոջը՝ երգչուհի Աննա Թովմասյանին: Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին էլ հենց նա է: Սա այն դեպքն էր, երբ նկարահանման հրապարակում սեր խաղալու կարիք չկար, քանի որ հերոսներն իրական են, զգացմունքները` ևս:

Tert.am Life-ի հետ զրույցում Աննան խոսել է ամուսնու յուրատեսակ նվերի, իր զգացողությունների ու տեսահոլովակի նկարահանումների մասին: «Ի սկզբանե, Արամն ասում էր, քանի որ երգի անունը «Ты лучшая» է, ամենաճիշտ լուծումը կլինի այն, որ տեսահոլովակում ես նկարահանվեմ՝ որպես գլխավոր հերոսուհի: Իհարկե, դա շատ հաճելի էր, ես շատ զգացված եմ»,-ասաց Աննան: Հատկանշական է, որ Արամեն նոր տեսահոլովակը ներկայացնում է Մայրության և գեղեցկության տոնին, որը կինն առաջին անգամ նշում է մայրիկի կարգավիճակով։ Նրանց փոքրիկը` Աննա Մարիան, տասն ամսական է։

Աննան նշեց, որ նկարահանումների ընթացքում ամեն զգացմունք ապրել է՝ հուզմունք, սեր: Երգչուհու խոսքով` վերապրել են նաև իրենց հարսանեկան արարողության օրը, քանի որ տեսարաններից մեկում Աննան հարսի զգեստով է: Նա անկեղծացավ, որ տեսահոլովակում հագել է այնպիսի հարսանեկան զգեստ, ինչպիսին պատկերացրել է, սակայն չի հագել իրենց իրական հարսանիքի ժամանակ:

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում