Այսօր Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է

Այսօր Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է

Այսօր՝ փետրվարի 5-ին, հայ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է:

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է Գյումրիում: Հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի: Ընտանիքում չորս երեխա էին՝ երկու տղա, երկու աղջիկ: Ֆլորան տան ամենափոքր երեխան էր:

Երգչուհին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։1973-ին նա մասնակցել է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանացել է առաջին մրցանակին:

1997-2001 թվականներին նա գլխավորել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։

1987թ. Ֆլորան ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ և մի քանի տարի անց` 1991թ. ընտանիքով տեղափոխվում ԱՄՆ՝ Լոս Անջելես:

2002թ. Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա: 2007թ. հիմնում է “Artists for Pease” բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան աստղեր: “Never Again” (Այլևս երբեք) կարգախոսով նրանք իրենց ձայնն էին բարձրացնում ընդդեմ ցեղասպանությունների:

2011 նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի է ունեցել առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուանդերը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և ուրիշներ:

Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է 55 տարեկանում` 2012թ. նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում, վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով: