Այսօր Քյոխի՝ Կարեն Ջալավյանի ծննդյան օրն է

Այսօր Քյոխի՝ Կարեն Ջալավյանի ծննդյան օրն է

Այս առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայ ազգի պատմությունը ցույց է տալիս, որ լինելիության համար ստիպված ենք եղել գտնվել անընդհատ պայքարի մեջ։ Այդ դարավոր պայքարի ընթացքում բացահայտել ենք հայ ժողովրդի այնպիսի զավակների, ովքեր օժտված լինելով բացառիկ ռազմական տաղանդով՝ ծնկի են բերել հակառակորդին…

Այսօր այդպիսի մի հայորդու՝ Պաշտպանության բանակի գնդապետ Կարեն Ջալավյանի ծննդյան տարեդարձն է։ Կարենն այն հրամանատարներից է, որ ունի փայլուն մարտական հետագիծ։

Կարենը, բացի հրամանատարական տաղանդից, ունի նաև հոգատար, շիտակ և ազնիվ մնալու ձիրք, ինչի ամենօրյա ականատեսն է նրա հետ առնչվող անձնակազմը։

Շնորհավոր տարեդարձդ, Կարե՛ն։ Վստահ եմ, որ ռազմական գործչի քո բնածին տաղանդն է նաև, որ թշնամուն զսպում է դիմելու իր համար աղետալի վերջաբանի հանգեցնող արկածախնդրության։ Քեզ մաղթում եմ քաջառողջություն, իսկ Հայոց աշխարհին՝ շարունակական խաղաղություն»:

Նշենք, որ Արցախի հերոս Կարեն Աղասու Ջալավյանը, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ է, «Եղնիկներ» զորամասի հրամանատարը։