Մամուլ

Այսօր Վերջին զանգն է հնչում դպրոցներում

Այսօր հանրապետության դպրոցներում հնչելու է վերջին զանգը: Շրջանավարտները հրաժեշտ են տալու իրենց հարազատ կրթօջախներին ու մուտք են գործելու մի նոր կյանք: Ավարտական դասարաններում կազմակերպված են «Վերջին դաս» միջոցառումները:

Այս տարի վերջին զանգը հնչելու է 1547 կրթական հաստատությունում։

Այսօր առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները Երեւանում եւ մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացնելու բոլոր այն տարածքներում, որտեղ նախատեսվում են «Վերջին զանգի» հանդիսություններ ու զանգվածային միջոցառումներ:

Վերջին զանգ

Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ: Մարզերում՝ դպրոցներում ու հարակից տարածքներում, հասարակական կարգը կապահովեն պարեկային ծառայողները:

Կիսվել էջում