Այսօր Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է․ նա դարձավ 65 տարեկան

Այսօր Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է․ նա դարձավ 65 տարեկան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին Ստեփանակերտում։

Սերժ Սարգսյանը 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանը։ 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։

Ամուսնացել է 1983 թվականին։ Կինը՝ Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում՝ զինվորականի ընտանիքում։ Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է։ Ունի երկու դուստր՝ Անուշն ու Սաթենիկը, և 5 թոռնիկ։

Սերժ Սարգսյանը պարգևատրվել է՝ Արցախի հերոս, «Մարտական խաչ», Տիգրան Մեծի և Արցախի Հանրապետության «Ոսկե արծիվ» շքանշաններով։