Այսօր Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է (ֆոտո)

Այսօր Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է (ֆոտո)

Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսին Ալեքսանյանի հարսանիքն է։ Համացանցում արդեն հայտնվել են առաջին կադրերը, որոնցում Լուսինը հարսանեկան զգեստ է կրում փեսացուի կողքին։

Նշենք, որ վերջերս տեղի էր ունեցել Սամվել Ալեքսանյանի դստեր շքեղ նախահարսանեկան խնջույքը, որին մասնակցել էին հայտնի հյուրեր։

Նշենք, որ ապրիլի 3-ին տեղի էր ունեցել գործարարի դստեր` Լուսին Ալեքսանյանի նշանադրությունը: Վերջինիս ընտրյալը նրա համար ամուսնության անակնկալ առաջարկություն էր կազմակերպել:

Նշենք նաև, որ փեսացուի անունը Արմեն է։ Նա Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է, բացի այդ ընտանիքը, մասնավորապես՝ Ալեքսանյանի փեսան, ծաղկի բիզնեսով է զբաղվում։