Այսօր Մարի Ավանեսյանի հարսանիքն է (ֆոտո)

Այսօր Մարի Ավանեսյանի հարսանիքն է (ֆոտո)

Երգչուհի, հաղորդավարուհի Մարի Ավանեսյանն այսօր ամուսնանում է իր ընտրյալի՝ Վահեի հետ: Զույգի պսակադրությունը կատարվել է Օձունի տաճարում: Մարիի հարսանեկան օրվա կադրերով ինստագրամյան իրենց էջերում կիսվել են նրա ընկերները:

Մարին հեռուստատեսությունում է վաղ տարիքից: Մանկության տարիներին նա հայտնի էր «Հապետ շոու»-ում իր հեքիաթներով, ավելի ուշ՝ նրան հեռուստադիտողը բացահայտեց նաեւ՝ որպես երգչուհի:

Նրա հայտնի հիթերից է «Դառը սև սուրճը», որը երգչուհին տարիներ անց ներկայացրեց նոր տարբերակով: