Այսօր Ծառուկյանը հնարավորություն ընձեռեց 100 զինծառայողների ծնողներին այցելել Արցախ, տեսակցել իրենց որդիներին

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Կոտայքի մարզի ավելի քան 100 զինծառայողների ծնողների հնարավորություն է ընձեռվել այցելել Արցախ, տեսակցել տարբեր զորամասերում ծառայող որդիներին:

Օրեր առաջ Արմավիրի և Արարատի մարզերի խաղողագործների հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ զինծառայողների ծնողների համար հնարավորություն կընձեռի ամիսը մեկ անգամ այցելել Արցախ և հանդիպել իրենց զինվոր որդիներին:

Մինչև Կոտայքի մարզը, նմանօրինակ նախաձեռնություն էր իրականացվել Գեղարքունիքում:

Կիսվիր ընկերներիդ հետ