Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է

Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է

Այսօր՝ հունվարի 9-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է ծննդյան 76 ամյակը:

ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում, իսկ 1946-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Երեւան:

Քաղաքական ակտիվությունն սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ։ Գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան շարժմանը, Արցախյան ազատամարտին, ղեկավարել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, ապա ընտրվել Հայաստանի նորաստեղծ Հանրապետության նախագահ։ Նախագահի պաշտոնից հրաժարվել է 1998 թվականի փետրվարի 3-ին։

Լևոն Տեր-պետրոսյան

Կրթությունը ստացել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արեւելագիտության բաժնում՝ արաբերեն եւ գրականություն մասնագիտությամբ։ Ավարտելով Երեւանի պետական համալսարանի ռազմագիտական ամբիոնի քառամյա դասընթացները՝ ստացել է ռազմական թարգմանչի մասնագիտացում: Ասպիրանտական շրջանն անցել է Լենինգրադում, պաշտպանել թեկնածուական, հետո նաեւ դոկտորական դիսերտացիան:

Լևոն Տեր-Պետրոսյանը 1991 թվականի հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի առաջին ընտրություններում ձայների գերակշիռ մեծամասնությամբ (83,4%) ընտրվել է ՀՀ նախագահ: Ընտրություններից առաջ նա գրեթե հրաժարվել է նախընտրական քարոզչություն վարել՝ իրականացնելով միայն մեկ մեկ ու կես ժամանով հեռուստահարցազրույց ընտրությունների նախօրեին։

1993թ. նոյեմբերի 22-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով շրջանառության մեջ է դրվել ՀՀ ազգային դրամը:

Հեղինակ է 30-ից ավելի գրքերի, 80 գիտական հոդվածների եւ բազմալեզու մամուլում սփռված քաղաքական բնույթի հազարավոր հրապարակումների: Ամուսնացած է, ունի մեկ որդի, 3 թոռ: