Այսօր Ժիրայր Սեֆիլյանի ծննդյան օրն է, լրանում է 52-րդ տարեդարձը

Այսօր Ժիրայր Սեֆիլյանի ծննդյան օրն է, լրանում է 52-րդ տարեդարձը։ Սեֆիլյանը՝ սփյուռքահայ ազատամարտիկ, զորահրամանատար, պետական, հասարակական գործիչ, ծնվել է Բեյրութում՝ 1967 թ.-ին, հուլիսի 10-ին:

1990թ․–ին Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ Սկզբնական շրջանում մասնակցել է հայկական ջոկատների կազմավորման գործընթացին՝ որպես ռազմական հրահանգիչ։

Անմիջական և կարևոր դերակատարություն է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզի, Արցախի Շահումյանի, Հադրութի, Մարտունիի, Ջաբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլիի շրջանների, Շուշի, Ասկերան, Աղդամ քաղաքների, Կրկժան, Հասանաբադ, Կարմիրավան, Թալիշ, Մաղավուզ, Գյուլաթաղ, Սրխավենդ, Չլդրան, Կուսապատ, Զառսլու, Լեսնոյ, Քյոսալար, Սեյդիշեն, Ալի Աղալի, Ալի Մադաթլի, Փափրավենդ գյուղերի, «Սարիբաբ» բարձունքի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կազմավորման գործում։

2008թ.-ին Ժիրայր Սեֆիլյանը ազատ է արձակվել՝ պատժաժամկետը ավարտվելուց հետո։ 2008թ.-ի աշնանը Սեֆիլյանը այլ գործիչների հետ հիմնադրեց Միացում ազգային նախաձեռնությունը, իսկ 2009-ի աշնանը՝ Սարդարապատ շարժումը:

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Հիշեցնենք՝ անցյալ տարի երկար պայքարից հետո, Ժիրայր Սեֆիլյանը ստացավ ՀՀ քաղաքացիություն։