Այսօր էլ պատրաստ եմ ստորագրել այս պայմանավորվածությունն ամրագրող փաստաթուղթը․ Փաշինյան

Այսօր էլ պատրաստ եմ ստորագրել այս պայմանավորվածությունն ամրագրող փաստաթուղթը․ Փաշինյան

Շարունակելով Ադրբեջանի նախագահի կողմից պարտավորությունների չկատարման թեման՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Ադրբեջանի նախագահն ինքն է դրժել 2021թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Շառլ Միշելի ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի մասին նաև հրապարակային հայտարարություն է եղել:

Ըստ այդմ՝ ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին սկսել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման աշխատանքներն ու արձանագրել, որ այն գործելու է երկու երկրների օրենսդրություններին համապատասխան:

Մի քանի օր անց Ադրբեջանի նախագահը հրաժարվեց այս պարտավորությունն ամրագրող փաստաթղթի ստորագրումից:

Այսօր էլ Ադրբեջանի նախագահը հրաժարվում է դրանից, ու ես պաշտոնապես հայտարարում եմ, որ հենց այսօր էլ պատրաստ եմ ստորագրել այս պայմանավորվածությունն ամրագրող փաստաթուղթը:

Խոսքն այն պայմանավորվածության մասին է, որի վերաբերյալ ֆբ-յան իմ էջում գրառում եմ արել ու Կառավարության նիստում հայտարարություն հնչեցրել»: