Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Երեխաների պաշտպանության միջազգային օր, նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Հայաստանը Երեխաների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թ.-ին, որից հետո 1996 թ.-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

Այսօր, հունիսի 1-ին, Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար:

Հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրն նշում են գրեթե բոլոր հետխորհրդային երկրները, վերջին տարիների այս տոնին նաև միացել են մի շարք եվրոպական երկրներ և ԱՄՆ մի շարք նահանգներ:

Այս օրվանից բացի, փոքրիներին է նաև նվիրված երեխաների համաշխարհային տոնը, որը նշվում է նոյեմբերի 20-ին:

Ամռան առաջին ամսին՝ իսկ ավելի ստույգ հունիսի 12-ին նշվում է ևս մեկ այլ շատ կարևոր օր, կապված երեխաների ծանր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրը: Այսօր աշխարհում քիչ չեն դեպքերը, երբ երեխաները ենթարկվում են շահագործման, որը արտահայտվում է շատ տարբեր ձևերով՝ տանը աշխատանքի միջոցով, փողոցում մուրացկանությամբ զբաղվելուն հարկադրելով…

Միացյալ Նահանգներում երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է հունիսի երկրորդ կիրակի օրը, այս տարի` հունիսի 13-ին, Ճապոնիայում, Չինաստանում, Տայվանում, Հոնկոնգում, Մակաուում, Կորեայում, Վիետնամում` մայիսի 5-ին, Հնդկաստանում` նոյեմբերի 14-ին:

ԱՄՆ երեխաներ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա դրոշը

Դրոշի կանաչ գույնը խորհրդանշում է աճ, ներդաշնակություն, թարմություն, պտղաբերություն և հարստություն: Երեխաները շրջապատված են աճի և զարգացման ունակությամբ և հնարավորությամբ, պետք է միայն ձգտել օգտվել դրանցից: Կարմիր և դեղին, սև և սպիտակ պատկերները խորհրդանշում են բազմազանություն և հանդուրժողականություն:

Երեխաներն են խաղաղության և ռասայական, կրոնական, ֆիզիկական, մտավոր և սոցիալական բազմազանության հանդեպ հանդուրժողականության լծակները: Պատկերի ոտքերով ձևավորված աստղը խորհրդանշում է լույսը, քանի որ երեխաներն են աշխարհի լույսը: Աստղի հինգ ծայրերը խորհրդանշում են մայրցամաքները:

Ճիշտ կենտրոնում գտնվող երկրագնդի պատկերը խորհրդանշում է մեր երկրային տունը և այնտեղ եղած բոլոր բարիքները, որ Աստված շնորհել է մեզ` իրար հետ կիսելու և միմյանց հարգելու համար: Պատկերները կլանող մանուշակագույն մեծ շրջանակը խորհրդանշում է խաղաղությունը և Աստծո անսահման սերը, ինչպես նաև այն միասնականությունը, որին կարելի է հասնել սիրո շնորհիվ:

Մանուշակագույնը խորհրդանշում է վստահություն, հավատարմություն, իմաստություն, բանականություն, հավատ, ճշմարտություն և դրախտ: Վերնամասի կապույտ պատկերը խորհրդանշում է Աստծուն` աշխարհի Արարչին:

Աստված սիրում է բոլորին հավասարապես և մարդիկ նույնպես պետք է ձգտեն Աստծո նման հավասարապես սիրել: Հենց այդպիսի սերն են խորհրդանշում տարբեր կողմեր ձգվող բազմագույն պատկերները: