«Այսօր երազանք եմ պահել»․ Իվետա Մուկուչյան

«Այսօր երազանք եմ պահել»․ Իվետա Մուկուչյան

Երգչուհի Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որքան արտոնություններ ունի կյանքը, եթե այն փորձես տեսնել երախտագիտության տեսանկյունից:

Որքան արկածային է այն դառնում, եթե ամեն մի իրավիճակ ընկալես որպես հոլիվուդյան ֆիլմից հատված:

Ինչպիսին է այն, երբ կյանքին նայում ես ոչ սեփական հարմարավետության գոտուց:

Այսօր երազանք եմ պահել. հուսամ, որ օրերից մի օր, երբ ավարտեմ կյանքս, ինձ կասեն, որ ես ճիշտ էի ամբողջ ճանապարհիս…

Իմ ցանկությունը հետեւյալն է. «Ապրել լավագույն ձեւով ինձ տրված ժամանակահատվածը»:

Մինչ այդ ես ուշադիր կլինեմ բոլոր նշաններին, ամեն իրավիճակ կընդունեմ որպես դաս և կապրեմ ժպիտը դեմքիս»։