Այսօր ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ծննդյան օրն է

Այսօր ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ծննդյան օրն է

Սասուն Միքայելյանը ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 7-ին Հրազդանի Վանատուր (Աթարբեկյան) թաղամասում։ Մասնակցել է Արցախյան պատերազմին, եղել է «Սասուն» ջոկատի հրամանատար։

1988 թվականին Հրազդան քաղաքում հիմնադրել է «Սասուն» կամավորական ջոկատը։ 1988 թվականին հրազդանցի կամավորականների հետ 25-30 ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյունով մտել է Շամխորի շրջանի Ձապախլու, Բուղա, Ջագիր գյուղեր և կազմակերպել հայ բնակչության անվտանգ տարհանումը Հայաստանի Հանրապետություն։

Շուշիի ազատագրական մարտերի ժամանակ վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։

Սասուն Միքայելյան

2016 թվականի ապրիլին մասնակցել է Հրազդանի քաղաքապետի ընտրություններին: Կիսատ թողնելով ընտրապայքարը մեկնել է առաջնագիծ ապրիլյան քառօրյա պատերազմին Հայաստանի պաշտապանության համար։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի Կոտայքի մարզի վարկանիշային ցուցակով՝ հավաքելով ավելի քան 30000 քվե։

Նշենք, որ Երկրապահները Սասուն Միքայելյանի գլխավորությամբ մեկնել էին առաջնագիծ։ Մարտերի ժամանակ Սասուն Միքայելյանը բեկորային վնասվածքներ էր ստացել մեջքի և ոտքի շրջանում։

Այժմ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։