Այսօր ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ծննդյան օրն է

Այսօր ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ծննդյան օրն է

Սասուն Միքայելյանը ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 7-ին Հրազդանի Վանատուր (Աթարբեկյան) թաղամասում։ Մասնակցել է Արցախյան պատերազմին, եղել է «Սասուն» ջոկատի հրամանատար։

1988 թվականին Հրազդան քաղաքում հիմնադրել է «Սասուն» կամավորական ջոկատը։ 1988 թվականին հրազդանցի կամավորականների հետ 25-30 ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյունով մտել է Շամխորի շրջանի Ձապախլու, Բուղա, Ջագիր գյուղեր և կազմակերպել հայ բնակչության անվտանգ տարհանումը Հայաստանի Հանրապետություն։

Շուշիի ազատագրական մարտերի ժամանակ վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։

2016 թվականի ապրիլին մասնակցել է Հրազդանի քաղաքապետի ընտրություններին: Կիսատ թողնելով ընտրապայքարը մեկնել է առաջնագիծ ապրիլյան քառօրյա պատերազմին Հայաստանի պաշտապանության համար։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի Կոտայքի մարզի վարկանիշային ցուցակով՝ հավաքելով ավելի քան 30000 քվե։

2019 թվականի ապրիլի 7-ին «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում միաձայն ընտրվել է վարչության նախագահ:

Սասուն Միքայելյանն ամուսնացած է, ունի երեք երեխա։