Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է. նա կդառնար 77 տարեկան

Այսօր Արցախյան ազատամարտի հերոս, հայ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է. նա կդառնար 77 տարեկան:

Ազգալդյանը իր ճակատագիրն ամբողջությամբ կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ 

1991 թվականի հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։

Թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով, այդ կազմակերպությունը նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում։