Այսօր Ալեն Սիմոնյանի ծննդյան օրն է

Այսօր դերասան, պրոդյուսեր, քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Ալեն Սիմոնյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1980թ, հունվարի 5-ին՝ Երևանում։

Ալեն Սիմոնյանը ավարտել է Ձերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը։ 2013-2015 թվականներին սովորել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի քաղաքագիտության ֆակուլտետում։

1995-1996 թվականներին խաղալով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ՈՒՀԱ թիմում՝ դարձել է Հայաստանի լիգայի չեմպիոն։ Այնուհետև՝ 1996-2000 թվականներին սովորել է Երևանի Պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

Ալեն Սիմոնյանի հայրը Ռոբերտ Սիմոնյանն է, մայրը՝ Մարինե Հովհաննիսյանը։ Ունի մեկ եղբայր՝ Կառլեն Սիմոնյանը։ Ամուսնացած է Մարիամ Մարգարյանի հետ։ Ունի երկու զավակ՝ տղա և աղջիկ՝ Ռոբերտը և Վիկտորիան։