«Այստեղ մտածելու տեղ է». «Իմ քայլի» նախկին պատգամավոր Գոռ Գեւորգյանը՝ Եռաբլուրում

«Այստեղ մտածելու տեղ է». «Իմ քայլի» նախկին պատգամավոր Գոռ Գեւորգյանը՝ Եռաբլուրում

Aravot.am-ը գրում է․ ԱԺ արդեն անկախ պատգամավոր Գոռ Գեւորգյանն այսօր Եռաբլուրում էր: Նա հուզված էր: Նկատվում էր, որ արցունքը խեղդում է: Aravot.am-ը նրան խնդրեց կիսվել զգացումներով ու մտքերով: «Ես այստեղ չեմ ուզում խոսել, այստեղ մտածելու տեղ է»,-պատասխանեց պատգամավորը:

Գոռ Գեւորգյանը նոյեմբերի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությունից հետո իր ՖԲ էջում կատարել էր հետեւյալ գրառումը.

«Այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, մեր Պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով` որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից` որպես անկախ պատգամավոր շարունակելով ընտրողներիս առջև ստանձնած պարտավորություններիս կատարումը»:

Գոռ Գեւորգյանը նաեւ ստեղծված իրավիճակի հետ կապված սուր ելույթ էր ունեցել ԱԺ ամբիոնից: