Այսպես բանակի տոն չեն նշում, այսպես բանակայիններին չեն պատվում. Արման Բաբաջանյան

Այսպես բանակի տոն չեն նշում, այսպես բանակայիններին չեն պատվում. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Չգիտեմ՝ մյուս քաղաքներում ոնց, բայց Գորիսում Բանակի կազմավորման 28-ամյակին նվիրված միջոցառումը խեղճ, անդուր և անճաշակ էր:

Չնայած հրավերներին, ԱԺ երեք պատգամավոր էր ներկա (Սրբուհի Գրիգորյանը և Սարգիս Ալեքսանյանը Լուսավոր Հայաստանից) և ես:

Այսպես բանակի տոն չեն նշում, այսպես բանակայիններին չեն պատվում:

Հիշեք՝ մենք տոնը պատշաճ կնշենք, չենք նշի՝ զինվորն իր դիրքը պահելու է, մենք պետք է ամաչենք մեր այս վիճակից»: