Մամուլ

Այսուհետ երեխային առանց մանկական նստատեղի տեղափոխող վարորդը կտուգանվի 5000 դրամով

Այսուհետ երեխային առանց մանկական նստատեղի տեղափոխող վարորդը կտուգանվի 5000 դրամով։ Դա պարտադիր է լինելու, որ դա արվի մանկական պահող համակարգերի՝ քարսիթների օգտագործմամբ:

Այս որոշումը կառավարությունն ընդունեց ապրիլի 11-ին կայացած նիստի ժամանակ։

Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար սահմանված են միանման կանոններ, ինչը ևս բավականին դժվարեցնում է դրանց պահպանումը՝ պայմանավորված երեխայի տարիքային առանձնահատկությամբ. 1 տարեկան և 11 տարեկան երեխաների փոխադրման կարգը սահմանված է նույն կանոնով:

Քարսիթի առկայությունը պարտադիր է լինելու մինչև 7 տարեկանների համար: 7-ից 12 տարեկանները կարող են միայն ամրակապվել, եթե երթևեկելիս չեն զբաղեցնում մեքենայի առաջին նստատեղը:

Արգելվում է նաև մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլի հետևի նստատեղին, ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլի թափքում։

Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Կիսվել