«Այո, Արայիկ Հարությունյանի հետ ես եմ զրուցել». Ռուսլան Իսրայելյանը հաստատում է

«Այո, Արայիկ Հարությունյանի հետ ես եմ զրուցել». Ռուսլան Իսրայելյանը հաստատում է

«Այո, Արայիկ Հարությունյանի հետ ես եմ զրուցել, բայց չգիտեմ՝ ով է ձայնագրել, հրապարակել: Ձայնագրությունում ինչ լսել եք դա է, ավելացնելու բան չկա»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուսլան Իսրայելյանը:

Հիշեցնենք, որ երեկ «Թելեգրամ»-ալիքներում շրջանառվում էր սկանդալային ձայնագրություն` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը մասնակցությամբ, որի ընթացքում վերջինս բողոքել է, որ 10 օր է, ինչ օգնություն է խնդրել Հայաստանից, բայց չի տրամադրվել:

Ռուսլան Իսրայելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ հեռախոսազրույցը եղել է նոյեմբերի 6-ին կամ 7-ին, իսկ այն հարցին, թե որևէ միտում տեսնո՞ւմ է այն հրապարակելու մեջ, պարոն Իսրայելյանն ասել է՝ հնարավոր է: