Այնթապում երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Այնթապում երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Հունիսի 5-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Սևան քաղաքի բնակիչ, 31-ամյա մի երիտասարդ:

Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 15.00-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նույն գյուղի 33-ամյա բնակիչը:

Դանակահարություն

Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Մասիսի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է: