Այդ կինը ամենանողկալի արտահայտություններով վիրավորում էր ՀՀ քաղաքացիներին և վարչապետ դարձած մարդուն․ Լիզա Ճաղարյան

Այդ կինը ամենանողկալի արտահայտություններով վիրավորում էր ՀՀ քաղաքացիներին և վարչապետ դարձած մարդուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Լիզա Ճաղարյանը։

«Հիմա էլ փորձում են էն արցախցի խոսնակ կոչեցյալից հերոս «կարել» գլխներիս։ Հայաստանում քանի՞ մարդ էր ճանաչում էդ կնոջը։ Երևի ամենաշատը՝ հինգից տասը։ Որտեղի՞ց իմացանք, որ նման սուբյեկտ գոյություն ունի. միմիայն այդ կնոջ սանձարձակ, լկտի գրառումների միջոցով։

Այդ կինն իր ֆեյսբուքյան գրառումներում ամենանողկալի արտահայտություններով վիրավորում էր Հայաստանի քաղաքացիներին և այդ քաղաքացիների ճնշող մեծամասնության ընտրությամբ վարչապետ դարձած մարդուն:

Հիշեցնում եմ՝ ամենացածրակարգ խուլիգանի պես վիրավորում էր, ծաղրում ու հայհոյում էր թշնամական երկրի ամենափրփրակալած «հայրենասերի» պես, որովհետև, ոնց հասկանում եմ, Արցախում որոշ թալանչիների հովվերգությունը խախտվել է, էս տիկնոջ հովվերգությունն էլ` հետը։

Ու էսքանից հետո դեռ ինչ-որ սրիկաներ են հայտնվում, որոնք ամոթանք են տալիս մեզ, որ լալայան բելլայի նմանի էշին չոշ ենք ասել, ու նա հիմա, պատկերացնու՞մ եք, այլևս Արցախի բնապահպանության նախարարի խոսնակ չի։

Պահոոոո, Արցախի «հերոսներ», քսան տարի ապրելու իրավունքից էիք զրկել, հիմա էլ որոշել եք մեզ վիրավորվելու իրավունքի՞ց զրկել։

Սառը ջուր խմեք, գուցե ձեր մթագնած ուղեղիկները պարզաջրվեն» ,- գրել է Ճաղարյանը։