Ամուսնանում է Սամվել Կարապետյանի որդին. ընտրյալը սովորական հայկական ընտանիքից է. «Հրապարակ»

Սեպտեմբերի 16-ին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որդու՝ Կարենի հարսանիքն է: Մեր տեղեկություններով, Կարենի ընտրյալը՝ Լիլիթը, սովորական հայկական ընտանիքից է:

Հարսանեկան խնջույքը կայանալու է «Սաֆիսա» հանդիսությունների սրահում, որտեղ սովորաբար բոլոր մոսկվայաբնակ հայ մեծահարուստներն անցկացնում են իրենց միջոցառումները:

Ի դեպ, Կարապետյանի ավագ որդու՝ Սարգիսի հարսանիքը ևս այդ ռեստորանում է կայացել: Այն ժամանակ գրվեց, որ հայերը զվարճանում են ադրբեջանական ռեստորանում:

Հարսանիքին մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ են հրավիրված Հայաստանից՝ սկսած նախագահից, կաթողիկոսից, վարչապետից, Սամվել Ալեքսանյանից, մինչև Կարապետյանների ընտանիքի հետ մտերիմ ներկա և նախկին պաշտոնյաներ՝ Հովիկ Աբրահամյան, Գագիկ Բեգլարյան և այլք:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: