ԺամանցՕգտակար

Ամուսնական կյանքի 3 սխալ, որոնք կամաց-կամաց խարխլում են ընտանեկան հարաբերությունները

Ամուսնական կյանքի 3 սխալ, որոնք կամաց-կամաց խարխլում են ընտանեկան հարաբերությունները

Եթե ամուսնությունը գրեթե անխուսափելի է, ապա արժե ուշադիր ամուսնանալ:

Այսինքն՝ չամուսնանալ, եթե առկա են հետեւյալ 3 իրավիճակները

3-րդ հորիզոնական. Անձնական տարածքների բացակայություն

Բարձր ռիսկի խմբի մեջ են բառացիորեն միմյանց մեջ ապրող զուգընկերները, ովքեր օրական 25 ժամ իրար հետ են: Եթե իրար հետ էլ չեն, ապա րոպեն մեկ միմյանց տեղեկացնում են՝ երբ զուգարան մտան ու ինչ արեցին այնտեղ:

Չեմ պնդում, որ սա միանշանակ սխալ է, բայց որ ի վիճակի է խարխլելու զույգի ամրությունը մի քանի տարում, դա հաստատ:

Ուզում եք երկարաժամկետ նախագիծ ունենալ կողակցի հետ՝ ուրեմն անձնական տարածքներն անհրաժեշտ են: Միակ դեպքը, երբ հակացուցված է միմյանցից առանձին լինելը, երեխան է:

2-րդ հորիզոնական. Ֆինանսական անկախության բացակայություն

Այստեղ ոչ թե ապշեցնում, այլ շոկի են ենթարկում վարկով հարսանիքներն ու մեղրամիսները, ծնողների տանը ծնողների հաշվին ապրողները, ինչպես նաեւ ընդհանրապես չաշխատող կանայք ու հազվադեպ աշխատող ամուսինները:

Որքան էլ տրիվիալ հնչի, բայց պատրաստ եղեք մուննաթի, կարծիքներն ու որոշումները ձեր վզին փաթաթելուն այն ծնողների կողմից, ում տանն ու հաշվին ապրում եք:

Ի դեպ, մունաթն ու ամենատարբեր շահարկումները մեծապես հավանական են նաեւ այն դեպքում, եթե ընտանիքում աշխատում է միայն կինը կամ տղամարդը: Այսինքն, խիստ ցանկալի է, որ նրանք եւս միմյանցից ֆինանսապես անկախ լինեն: Շատ խիստ ցանկալի:

Սխալների առաջին պատվավոր հորիզոնականում է կեղծ կույս ամուսնությունը

Դե, սա իրական աղետ է, որի լրջությունը չեն պատկերացնում կուսապահպան զույգերի մեծ մասը: Կույս ամուսնության 2 մակարդակ եմ առանձնացնում, ու չգիտեմ՝ դրանցից որն է որից ավելի վտանգավոր:

Եթե դուք անում եք ամեն ինչ՝ փեթինգ, օրալ, անալ ու էլի մի քանի ալ-ով վերջացող սեքս-փորձառություններ, բացի կոնկրետ կուսազրկումը, դա հակասում է անմեղություն ու մաքրություն պահպանելու ձեր վարկածին:

Ինչպես իմ մի շատ սիրելի ուրոլոգ է ասում՝ աղջիկն ըստ էության կույս չէ, եթե պարբերաբար ու ամենատարբեր ձեւերով օրգազմ է ստանում:

Ստացվում է՝ հերիք չի անհասկանալի է՝ սեռահասունության տարիքում ինչի կամ ում համար է պահպանվում մաքրություն, սրբություն եւ կուսություն, եթե կա կայուն սեռական պահանջմունք, մի հատ էլ՝  այն կեղծ է ու, այսպես ասած, փչանում է օրալով, անալով եւ փեթինգով:

Իսկ եթե միմյանց  բացարձակ չդիպչելով եք ամուսնանում, ուրեմն ձեր պատկերացումներն ամուսնության մասին շատ կասկածելի բովանդակություն ունեն: Սեքս ամուսնական կենցաղի այն բաղադրիչն է, որն անընդհատ բնույթ է կրելու, միշտ արվելու է:

Եվ եթե այն չեղավ կայացած, ստաբիլ ու առողջ, հենց սկզբից հարվածի տակ է դրվելու: Առանց այսքանի գիտակցման արժե շատ երկար մտածել մինչեւ ամուսնանալը: Շատ-շատ երկար

Նյութի աբյուր՝ wedding.am

Կիսվել