«Ամուսնալուծությունից հետո ոչ մի անգամ չեմ ասել, թե ինչի միջով եմ ստիպված եղել անցնել»․ Լիլիթ Բասյան

«Ամուսնալուծությունից հետո ոչ մի անգամ չեմ ասել, թե ինչի միջով եմ ստիպված եղել անցնել»․ Լիլիթ Բասյան

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում անկեղծորեն պատմել է ամուսնալուծության եւ դրա հետեւանքով ունեցած ապրումների մասին։

«Երկար ժամանակ չէի համարձակվում անել այս հրապարակումը։ Եվ ոչ թե այն պատճառով, որ վախենում էի արտահայտվել, այլ քանի որ վստահ չէր, որ ինքս ինձ հետ հավասարակշռության մեջ եմ։

Երեք տարի առաջ, երբ ես ամուսնալուծվեցի, եւ երբ իմ ամուսնությունը փլուզվում էր, ես կարծում էի, որ ես այլեւս թեւեր չեմ ունենա՝ թռչելու համար։ Ամուսնալուծությունից հետո ես ոչ մի անգամ չեմ ասել, թե ինչի միջով եմ ստիպված եղել անցնել՝ ինչ փոփոխությունների եւ անկումների։

Այսօր ձեզ գրում է նույն Լիլիթը, բայց բոլորովին այլ։ Լիլիթը, որը թույլ չի տա նեղացնել իրեն, որն այս աշխարհում ոչ ոք թույլ չի տա սեւ ներկերով ներկել իր բազմագույն հոգին։ Լիլիթը, որը սիրում է ամբող հոգով։ Լիլիթը, որը թեւեր ունի, բայց հիմա թռիչքը խելամիտ է ու գիտակցված։

Սերն ամենուր է։ Լիլիթը, որն ամբողջ սրտով սիրում է այս խենթ կյանքը»,- գրել է նա։