«Ամուսինս ուզում է շատ երեխաներ ունենանք». Մարիամ Մելիքյանը` տոքսիկոզ հղիության, դստեր՝ հայերեն ու թուրքերեն խոսելու մասին

«Ամուսինս ուզում է շատ երեխաներ ունենանք». Մարիամ Մելիքյանը` տոքսիկոզ հղիության, դստեր՝ հայերեն ու թուրքերեն խոսելու մասին

Tert.am Life-ի հետ զրույցում Մարիամը պատմել է, թե ինչպես են ամուսինն ու դուստրը` 4 տարեկան Կամիլան, արձագանքել իր հղիության նորությանը, ինչպես է հաղթահարում հարազատների հանդեպ կարոտը և ինչով է զբաղվում Թուրքիայում:

«Երկրորդ հղիությունս, ինչպես առաջինը, սկզբնական շրջանում մի փոքր բարդ անցավ, քանի որ տոքսիկոզ հղիություն եմ տանում: Ճիշտ է, այս ընթացքում շատ ծանր փուլեր անցա, բայց հիմա ամեն ինչ լավ է, ինձ միայն լավ մտքերով եմ լիցքավորում, որովհետև այս ամենն իմ փոքրիկին կյանք տալու համար է: Սեռն արդեն պարզել ենք, բայց չեմ ուզում բացահայտել: Ուզում եմ, որ այս անգամ երեխայի անունն ամուսինս ընտրի, քանի որ դստերս իմ ցանկությամբ ենք Կամիլա անվանակոչել»,-ասաց նա:

Մարիամ Մելիքյան երեխա

Մարիամը նկատեց, որ ամուսինը երեխաներ շատ է սիրում.  «Ամուսինս ուզում է` շատ երեխաներ ունենանք: Անհամբեր սպասում էր մեր երկրորդ բալիկին, նա և Միլան ամեն օր ասում էին, որ քույրիկ կամ եղբայր են ուզում: Երբ ասացի, որ հղի եմ, ամուսինս շոկի մեջ էր, չէր հավատում լսածին: Ամուսինս, սկեսուրս, տալս այնպես էին ուրախացել, հուզվել, կարծես առաջին հղիությունս լիներ»:

Մարիամը նշեց, որ երբեմն տարօրինակ ուտելիքներ ուտելու ցանկություն է ունենում, փորձում է հնարավորինս «համեստ» հղի լինել, բայց ամուսնինն ամեն կերպ փորձում է կատարել իր կամակորությունները:

Դերասանուհու խոսքով` դուստրը` 4 տարեկան Կամիլան, ևս շատ ոգևորված է ընտանիքի համալրման լուրով. «Նախապատրաստական գնումները միասին ենք կատարում: Անընդհատ ասում է, որ շատ է սիրում բալիկին, ինձ:

Կարծում եմ` խանդի տեսարաններ չեն լինի, որովհետև Միլան շատ հասկացող բալիկ է: Երեխան դեռ չի ծնվել, բայց Միլան արդեն սիրում է նրան: Երբ ասում եմ, որ իրեն ապագա բալիկից ավելի շատ եմ սիրում, ասում է` բալիկին ավելի շատ սիրիր, որ չնեղանա, ինքը փոքր է»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում