ԱՄՆ-ում սպանվել է ռեփեր KTS Dre-ն. նա գլխի և մարմնի այլ մասերին ստացել է 64 հրազենային վնասվածք

ԱՄՆ-ում սպանվել է ռեփեր KTS Dre-ն. նա գլխի և մարմնի այլ մասերին ստացել է 64 հրազենային վնասվածք

ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում հուլիսի 10-11-ին հրազենի կիրառման հետևանքով 11 մարդ է զոհվել, որոնց թվում է եղել ամերիկացի ռեփեր KTS Dre-ն: Այս մասին հայտնում է Fox News-ը։

Հաղորդվում է նաև, որ հրաձգության հետևանքով տուժել է ևս 29 մարդ:

31-ամյա ռեփեր Լոնդրի Սիլվեստրը (KTS Dre) գլխին և մարմնի այլ մասերին ստացել է 64 հրազենային վնասվածք: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել ռեփերի կյանքը:

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, ռեփեր սպանվել է այն բանից հետո, երբ դուրս է եկել բանտից: Իր կյանքի ընթացքում Լոնդրե Սիլվեստրը չորս անգամ բանտարկվել է: Երեք անգամը կապված է եղել ապօրինի զենք պահելու հետ:

Իրավապահները հաղորդմամբ, կրակողները մի քանիսն են եղել, որոնք մեքենաներով մոտեցել են բանտին: Ենթադրվում է, որ KTS Dre-ի վրա հարձակումը եղել է ծրագրված: