ԱՄՆ-ում ծնվել է Հրաչ Մուրադյանի առաջնեկը (ֆոտո)

ԱՄՆ-ում ծնվել է Հրաչ Մուրադյանի առաջնեկը (ֆոտո)

ԱՄՆ–ում լույս աշխարհ է եկել հաղորդավար Հրաչ Մուրադյանի առաջնեկը։ Կինը՝ Անաշեն, նրան դուստր է պարգևել, որին տվել են Միա անունը։

Զույգն իրենց ինստագրամյան էջերում հրապարակել են նորածնի թաթիկի լուսանկարը և նշել, որ փոքրիկը լույս աշխարհ է եկել երեկ՝ հուլիսի 23–ին։

Հրաչի կինը կիսվել է նրա հրապարակմամբ և գրել․ «Անսահման սեր»։

Նշենք, որ Հրաչի կինն իրանահայ է, երկար տարիներ է՝ բնակվում է ԱՄՆ–ում։ Հրաչը ևս ԱՄՆ քաղաքացիություն ունի։

Ի դեպ, ընտանիքում սպասվող համալրման մասին հաղորդավարը հայտնել է մայիսին։ «Երեւի չկա ավելի կարեւոր փուլ կյանքում, քան այն, երբ դու ես պատճառներից մեկը` այս աշխարհ եկող նոր բնակչի…

Բարով գաս այս մոլորակ, որտեղ Քեզ անթիվ բացահայտումներն են սպասվում ու որքան ուրախ կլինի քո պապան երբ զգա, որ դու աշխարհ ես եկել այն ավելի լավը դարձնելու: Ես քեզ արդեն անծայրածիր եմ սիրում», — գրել էր Հրաչ Մուրադյանը։