ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում Մարգարիտա Սիմոնյանի դեմ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում Մարգարիտա Սիմոնյանի դեմ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգման հանձնաժողովը հաստատել է հաջորդ ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի փոփոխությունը, որով առաջարկվում է, որ հոկտեմբերի 1-ից Վաշինգտոնի վարչակազմը դիտարկի 35 ռուսաստանցիների, այդ թվում՝ ռուս նախարարների, գործարարների և հասարակական գործիչների, լրագրողների դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը:

Մարգարիտա Սիմոնյան

Ցանկում են RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, լրագրող Վլադիմիր Սոլովյովը, Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը: